ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Նոր մշակույթ Հայաստանում կամ մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսլերները

Նոր մշակույթ Հայաստանում կամ մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսլերները
29.01.2018 | 18:11

Մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելերները ներկայացվում են հայ ընթերցողներին: «Բուկինիստ» գրախանութների ցանցի Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում փետրվարի 3-ին, ժամը 18:00 տեղի կունենա համաշխարհային բեսթսելեր Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի շնորհանդեսը: Մոտիվացիոն գրականության այս նմուշը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Հրատարակչության նախաձեռնությամբ մոտիվացիոն և բիզնես գրականությունը հայերեն թարգմանությամբ հանձնվում է ընթերցողների դատին: Այսպիսով ձևավորվում է բոլորովին նոր մշակույթ. մեր ընթերցողները հնարավորություն են ստանում մայրենի լեզվով ուսումնասիրելու համաշխարհային բեսթսելերները: Մոտիվացիոն գրականության նմուշներից էր, օրինակ, կյանքում և բիզնեսում փոփոխություն մտցնելու բոլոր ժամանակների թիվ 1 բեսթսելերը՝ Սպենսեր Ջոնսոնի «Ո՞Ւր է իմ պանիրը» գիրքը, որը Հայաստանում հրատարակվելուն պես բեսթսելեր դարձավ: Հերթը «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքինն է:
«Համաձայնեք, որ մեր երկրի պայմաններում մեր ժողովուրդը շատ կարիք ունի մոտիվացված կերպով աշխատելու, ինչը կբերի տնտեսության զարգացման: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ընթերցող իրավունք ունի յուրովի ընկալել, մեկնաբանել և կիրառել գրքի ուղերձը իր կյանքում և գործում: Իհարկե, ուղերձը միայն մենեջեր մասնագիտության տեր մարդկանց չի ուղղված, այլ բոլոր նրանց, ովքեր որևէ ոլորտ են տնօրինում իրենց կյանքի կամ գործի մեջ՝ սկսած երկրի ղեկավարներից մինչև տնային տնտեսուհին, որը իր տնտեսությունն է տնօրինում, երեխաներին դաստիարակում»,-նշում է թարգմանիչ Նազելի Կարապետյանը:


Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին և գլոբալացմանը համընթաց:
Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել:
«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից:


Նշենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շարունակելու է հայ ընթերցողին ներկայացնել մոտիվացիոն և բիզնես գրականություն: Շուտով ընթերցողների դատին կհանձնվի գրող, գործարար Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գրքի հայերեն թարգմանությունը: Time ամսագին այն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ